Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը նախարարի տեղակալի պաշտոնում անցյալ տարի էր նշանակվել։
Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Ծնվել է 1991թ-ի մայիսի 31-ին՝ Վաղարշապատ քաղաքում։
Հիշեցնենք, որ կառավարության կազմում կադրային լուրջ փոփոխություններ են սկսվել։ Արդեն իսկ իրենց պաշտոնին հրաժարական են տվել մի շարք նախարարներ և փոխնախարարներ։