Ընթանում է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:
Մանդատը փոխանցվում է «Իմ Քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Աննա Գրիգորյանին:
Գրիգորյանը, ստանձնելով մանդատը, ԱԺ ամբիոնից երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները: Նշենք, որ ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր, որ լքում է «Իմ քայլը» դաշինքը և գործելու է որպես անկախ պատգամավոր։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Նշենք, որ հետպատերազմյան շրջանում պատգամավորական իրենց մանդատից հրաժարկվել են նաև «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Արամ Խաչատրյանը, Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը։