Ղրղզստանի անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին։
Նախագահն իր շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հիմք են հանդիսանալու փոխշահավետ համագործակցության խորացման համար։
Հանրապետության նախագահը Սոորոնբայ Ժեենբեկովին ամենայն բարիք է մաղթել, իր Ղրղզստանի բարեկամ ժողովրդին ՝ բարգավաճում և խաղաղություն։