ԵՄ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։
Միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած սոցիալական և հումանիտար օգնությանը: