Հայաստանում հեռակա բանավեճ է ծագել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի միջև:
Օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որում ասել էր. «Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։
Այնուհետև օգոստոսի 19-ին ընդդիմադիր շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը Facebook-ում հրապարակել է «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»- ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի նամակը խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նամակի տեքստը հրապարակել են նաև մի շարք լրատվամիջոցներ։
Նամակում Մինասյանը, մասնավորապես, խնդրել է նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ «Հրապարակ»- ին տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ:
Ավելի ուշ Սիմոնյանն ինքը Facebook-ում կիսվել է նշված նամակի մասին լրատվամիջոցներից մեկի հրապարակմամբ։