Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում խոսքով հանդես եկավ նաեւ «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը: Նա հայտնեց, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով եւ բուժվելուց հետո՝ երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:
Պատրիկյանն պատմեց՝ ինքը պատկանել է ռիսկային խմբին՝ 68 տարեկան է, ունի դիաբետ, հիպերտոնիա: Ունեցել է երկկողմանի սուր թոքաբորբ և ծանր վիճակում հայտնվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:
«Նամարդ հիվանդություն է, գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը: Հիվանդությանը քամահրանքով վերաբերվել չի կարելի: Ուրախալի է, որ երիտասարդների մոտ հիվանդությունը հեշտ է ընթանում, բայց նրանք այդ հիվանդությունը տեղափոխում են տուն, իրենց տատիկ-պապիկներին, ծնողներին:
Պատերազմ է ժողովուրդ, իսկական պատերազմ, վարչապետն ասաց պետք է համախմբվենք: Իսկ պատերազմում հրամանները չեն քննարկվում: Ունենք կառավարություն, ունենք կառավարության որոշումներ, եկեք կատարենք այդ որոշումները, որիշ բան պետք չէ: Ես էսպես եմ ուզում, կամ չեմ ուզում, մեկը դիմակն ուզում է, մյուսին դիմակը խանգարում է: Մյուսին ձեռնոցն է խանգարում: Ոչ, պետք է կրենք դիմակ, պետք է հագնենք ձեռնոցներ, պետք է պահպանենք ֆիզիկական հեռավորություն»:
Ըստ Պատրիկայնի, եթե բոլորս այս վայրկյանից պահպանենք սահմանված կանոները, ընդամենը 3 շաբաթ հետո համաճարակին համարյա հաղթած կլինենք: Բայց եթե շարունակենք նույն տեմպով, իհարկե, չենք հաղթահարի: Կառավարության բոլոր ջանքերը կհավասարվեն զրոյի: