Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։
Նա Aravot.am-ին հայտնել է, որ թեստի պատասխանը դրական է։ Չնայած, թեստի պատասխանը ստացել է հունիսի 27-ին, հունիսի 22-ից Արծվիկ Մինասյանը ինքնամեկուսացել է։
Մինասյանը հայտնել է նաև, որ ինքնազգացողությունը լավ է։