Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 925-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում: