Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47877-ի:
Սեպտեմբերի 22-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 43026 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 350 քաղաքացի, փաստացի բուժվում է 3617-ը, գրանցվել է մահվան 942 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 268322 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 292 են։