Հարգելինե՛րս, զգու՛յշ եղեք. վերջին օրերին ադրբեջանական քարոզչությունը ֆորսաժային ակտիվության փուլում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով ադրբեջանցիների կողմից պատրաստած կեղծ փաստաթղթի մի լուսանկար։
«Նման կեղծ փաստաթղթերով, կեղծ լուրերով ողողել են դաշտը։ Զգոն եղեք և մի տարածեք նման բաները։ Ինձ և, վստահ եմ, շատերիդ վերջին օրերին ընկերության հայտ են տվել հազարավոր ֆեյքեր. կեղծ նամակներ են ուղարկում, անդադար փորձում են էջս կոտրել և այլն։ Զգույշ եղեք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։