Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50850-ի: Հոկտեմբերի 1-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 44219 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 218 քաղաքացի, փաստացի բուժվում է 5370-ը, գրանցվել է մահվան 963 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 296327 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 298 են։