Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի դրությամբ խոցվել է հակառակորդի հինգ ինքնաթիռ և երեք ուղղաթիռ։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդը հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ: 13 անձ վիրավորվել են։ Ադրբեջանն այսօր թիրախավորել է նաև Հադրութ քաղաքը։