Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52677-ի: Հոկտեմբերի 5-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 44710 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 38 քաղաքացի, փաստացի բուժվում է 6681-ը, գրանցվել է մահվան 984 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 308019 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 302 են։