Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկայում արդեն մի քանի օր է՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով մեր քաջարի զինվորների համար քնապարկեր են կարում: Այս մասին գրված է ֆաբրիկայի ֆեյսբուքյան էջում։
«Բոլոր աշխատակիցները մեկ մարդու նման որոշում են կայացրել արտաժամյա և առանց հանգստյան օրերի աշխատելով՝ օր առաջ, ժամ առաջ անհրաժեշտ քնապարկերը զինվորին հասցնել:
Տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը նշում է, որ Լոռու մարզպետարանի աջակցությամբ երրորդ խմբաքանակն արդեն ուղարկել են, այժմ հերթական խմբաքանակ են պատրաստում:
Հետո էլ անձրևանոցներ են կարելու, որ սահմանին անսասան կանգնած մեր քաջերը հանկարծ չթրջվեն:
«Բոլորս մեր հերոսների, մեր բալեքի կողքին ենք: Հպարտ ենք, որ մեր հայրենիքը նման արժանի զավակներ ունի»,-ասում են ֆաբրիկայի աշխատակիցները: