ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։
Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքի էջում։
Լենա Նազարյանը Լոուքոքի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ եւ անդառնալի հետեւանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։
ԱԺ փոխնախագահը պրն. Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել է միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին։