ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու» և «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքով հարկերից ազատվում են պետությանը նվիրաբերելու նպատակով ԵԱՏՄ երկրներից ներմուծված որոշ ապրանքներ:
Իսկ «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքով բանկերն առանց հարկային հետևանքների, կարող են ներել մարտական գործողությունների հետևանքով զոհվածների և հաշմանդամ դարձածների հարկային ու վարկային պարտավորությունները:
Մինչ նախագիծը օրենսդիր մարմնում երկրորդ անգամ քվեարկություն կդրվեր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը պարզաբանեց առաջացած տարընթերցումները։
Նա բացատրեց, որ Հարկային օրենսգրքում ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունները վերաբերում են ոչ թե վարկերը ներելուն, այլ՝ պետությունը հրաժարվում է հարկերից, եթե բանկերը որոշեն ներել դրանք։