Մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Այս մասին հայտնել է դերասանուհի Գայանե Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում:
«Աշխարհի ամենաբարի մարդ …. շատ շատ եմ ցավում… մեծ կորուստա բոլորիս համար, ու սարսափելի` ընտանիքի համար… շատ եմ ցավում դյադ Վասիլ ջան»,- գրել է դերասանուհին:
Վասիլ Սարգյանը հայտնի է թատրոնում, հայկական մի շարք հեռուստասերիալներում և գեղարվեստական ֆիլմերում մարմնավորած իր դերերով: