«Շատ շնորհակալ եմ Ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիան չի վախենա ահաբեկչության նման սարսափելի գործողություններից: Միասին մենք պաշտպանելու ենք մեր հասարակությունը և ժողովրդավարական արժեքները»,- ի պատասախան ՀՀ վարչապետի՝ գրել է Ավստրիայի կանցլեր Սեբստիան Կուրցը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում գրառում էր կատարել՝ ցավակցություն հայտնելով Ավստրիայի ժողովրդին:
«Մենք աղոթում ենք Ավստրիայի ժողովրդի համար: Լեռնային Ղարաբաղն արդեն մեկ ամսից ավելի է՝ պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ: Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի վիշտը, զոհվածների ընտանիքներին համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է ՀՀ վարչապետը: