ՀՅԴ անդամ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածով 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը), սակայն նա մեղադրանքը չի ընդունում։
Armenia Today-ի հետ հեռախոսազրույցում լուրը հաստատեց Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը:
Մինչ այդ Մանուկյանը կասկածյալի կարգավիճակ ուներ:
Հիշեցնենք, որ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ռազմական դրության չեղարկման պահանջով հանրահավաքների ակտիվ մասնակիցներից է: