ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանն ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հեղափոխությունից հետո Մովսես Հակոբյանը ազատվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել գլխավոր ռազմական տեսուչ: