Երեւանի տարբեր մասերում քաղաքացիները փակել են որոշ փողոցներ։ Բողոքի այս ակցիայի պահանջը կրկին նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այս ակցիայի կազմակերպիչը ՀՅԴ կուսակցությունն է, որի անդամները փակել են Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։ Ստորագրված հայտարարությունը վրդովմունք է առաջացրել քաղաքացիների և ընդդիմադիր ուժերի մոտ, ինչը և առիթ է դարձել բողոքի ակցիաներ նախաձեռնելուն։