ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան:
Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ մոտ օրերս ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը կմեկնի Երևան եւ Բաքու:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, որով Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: