ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումների համաձայն Բագրատ Բադալյանն ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից և նշանակվել Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։
Նշենք, որ Բադալյանը Հայաստանի պետական համակարգում աշխատում է 2018 թվականից։ 2018 թվականի հունիսի 6-ին նա նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: 2019 թվականի հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում: 2020 թվականի փետրվարի 3-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: