Նոյեմբերի 25-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:
Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գայանե Աբրահամյանը և Լուսինե Բադալյանը վայր են դրել իրենց պատգամավորական լիազորությունները, իսկ Թագուհի Թովմասյանը դուրս է եկել խմբակցությունից եւ շարունակելու է իր գործունեությունը որպես անկախ պատգամավոր: