Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին:
Մարզպետը ևս մեկ անգամ կիսվել է Նիկոլ Փաշինյանի խոսնակի՝ նոյեմբերի 10-ին արված հայտարարությամբ առ այն, որ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, և հավելել.
«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»,-նշել է նա:
Նշենք, որ այս օրերին Հայաստանի և Ադրբեջանի նոր ձևավորվող սահմանագոտում իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։