Հայաստանում փետրվարի 18-ին կատարվել է 9595 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2825 հիվանդ, մահվան 25 դեպք է արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413295 դեպք, որոնցից 386193 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17239 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8278 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1583 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 2851836 թեստավորում։