Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9492-ի: Հունիսի 1-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 3402 է, փաստացի բուժվում է 5896-ը, գրանցվել է մահվան 139 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 55-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 9282 դեպք։