Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 577 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 31,969-ի: Հուլիսի 12-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 19,633 է, փաստացի բուժվում է 11,589-ը, գրանցվել է մահվան 565 (+6) դեպք, այլ պատճառներով մահերը՝ 182 (+2)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 134,989 (+1,885) թեստավորում։ Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած: