Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40794-ի։ Օգոստոսի 12-ի տվյալները փոխանցել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 33492 է, փաստացի բուժվում է 6262-ը, գրանցվել է մահվան 806 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 234 են։