Ռուսները, որոնք վերջին վեց ամիսների ընթացքում պատվաստված են եղել COVID-19 -ի դեմ կամ հիվանդացել են կորոնավիրուսով, արերկրից ժամանելու դեպքում ՊՇՌ-թեստ չեն հանձնի։ Մյուսները վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում պետք է անցնեն մեկ թեստավորում։ РИА новости-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Ռոսպոտրեբնադզորի կողմից։
Ռուսաստանը հունիսի 28-ից վերսկսել է Բելգիայի, Բուլղարիայի, Հորդանանի, Իռլանդիայի, Իտալիայի, Կիպրոսի, Հյուսիսային Մակեդոնիայի և ԱՄՆ-ի հետ կորոնավիրուսի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունը, ինչպես նաև փոխադարձության սկզբունքով կանոնավոր չվերթների քանակը ավելացրել է ավելի վաղ «բացված» երկրներ՝ Ավստրիա, Ադրբեջան, Հայաստան, Հունաստան, Կատար, Սերբիա, Ֆինլանդիա, Խորվաթիա և Շվեյցարիա: