Իրանի մայրաքաղաքում որոշել են լոքդաուն սահմանել կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այդ ռեժիմը կգործի հունիսի 20-26-ը։ Այդ ընթացքում Թեհրանում կփակվեն բոլոր շուկաները, գրասենյակները, թատրոնները, մարզասրահները և ռեստորանները:
Բացի մայրաքաղաքից, լոքդաուն է սահմանվում Թեհրան նահանգում, ինչպես նաև հարևան Ալբորզ նահանգում: Երկուշաբթի Իրանում հայտնաբերել են 25 441 նոր COVID-19 դեպք, 213 մարդ մահացել է: Երկրում հիվանդացության մակարդակը հասել է այս տարվա գրեթե գագաթնակետին: Ապրիլին Իրանում հակառեկորդ են արձանագրել նոր դեպքերի օրական քանակով ՝ 25 582։