Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսի ընթացքում վերջինս լրագրողներին հայտնեց, որ եզակի դեպք է, երբ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց։ Սա թվով երրորդ այդպիսի դեպքն է, առհասարակ. առաջին երկուսը Ուկրաինայի դիմումների հիման վրա կայացված միջանկյալ որոշումներն են եղել։
«Բոլոր դեպքերում էլ դատաարանն անդրադառնում է երկու կողմերին էլ։ Այսինքն այն պետությանը, որը ներկայացրել է դիմում, և այն պետությանը, որի դեմ ներկայացված է դիմումը»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
«Դատարանը նույնիսկ հարկ չի համարել դիմումն ուղարկել Ադրբեջանի կառավարություն՝ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու համար։ Դա սովորաբար 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման դեպքում անում են»,- բացատրեց նա։
ՄԻԵԴ ՀՀ ներկայացուցիչն ասաց, որ դիմումն ուղարկելուց հետո՝ հաջորդող երկու օրերի ընթացքում, նույնպես ապացույցներ են ուղարկվել դատարան։
Հիշեցնեք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։