Անցած օրվա ընթացքում ավարտվել են տարածքի հետազոտությունը, Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցի տարածքից պայթուցիկ առարկաների որոնումն ու մաքրումը. դպրոցը և հարակից տարածքը ստուգվել են պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետները ապահովեցին աշխատանքները էլեկտրաէներգիայի վերականգնման, ջերմամատակարարման, ինչպես նաև անհրաժեշտ դպրոցական գույքի և պարագաների անվտանգ առաքման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 34 հա տեղանք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են 1077 պայթուցիկ օբյեկտ: