Խորհրդարանում տեղի ունեցավ Աժ-կառավարություն հարցուպատասխանը։
Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին՝ արդյոք եռակողմ հայտարարությունը սպառնալիքի՞ տակ է ստորագրել, թե՞ կամքի դրսևորում է, վարչապետն ասաց․
«Եռակողմ հայտարարությունն ընդամենը հրադադարի ու ռազմական գործողությունների դադարեցման մասին փաստաթուղթ է, որը ստորագրվել է՝ հաշվի առնելով տվյալ պահի իրադրությունը»:
Ի դեպ, վարչապետը հայտարարեց, որ շաբաթվա վերջում նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այցը Բաքու և Երևան, որտեղ կքննարկվեն խաղաղ գործընթացի վերականգնման և դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցեր։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ և Ադրբեջանի նախագահների ու ՀՀ վարչապետի ստորագրած հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու հասարակական որոշ կազմակերպություններ պահանջում են Նիկոլ Փաշինանի հրաժարականը։