Ստեփանակերտը այլ շրջաններից փախստականների վերաբնակեցման համար բնակարանի պակաս չունի: Այս մասին «РИА Новости»-ին ասալ է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
«Այո, բոլորի համար բավարար բնակարան կա: Բավական քանակությամբ շենքեր կան, որտեղ մենք տեղավորում ենք փախստականներին, զուգահեռաբար մենք կառուցում ենք նոր բարձրահարկ շենքեր և բնակարաններ:
Մեր նախագահը հրամայեց, որ այս աշխատանքն իրականացվի օր ու գիշեր, որպեսզի մարդիկ կարողանան հարմարավետ ապրել: Կան նաև հանրակացարաններ, մենք դրանք նույնպես վերանորոգում ենք», – ասել է Սարգսյանը:
Նա հաստատեց, որ «արվում է հնարավորը, ինչ իշխանությունները կարող են անել իրենց ժողովրդի համար»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերով, նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում ամբողջական հրադադարի մասին:
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: