Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների վերադարձի մեկնարկին։ Շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին։ Այս մասին տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․
«Մեր մտածումը հետևյալն է․ այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից հաստատված է պաշտոնապես, որից հետո ավելի շատ կկենտրոնանանք գտնվելու վայրն անհայտ մեր քույրերի և եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է՝ գերեվարված լինի։ Սա նույնպես շատ բարդ գործընթաց է»։
Ըստ Փաշինյանի՝ նույն թափով պիտի տեղի ունենա նաև զոհվածների մարմինների փնտրտուքը, ճանաչման գործընթացը։
Հիշեցնենք, երբ դեկտեմբերի 12-ին հակառակորդը գրավել էր Հադրութի շրջանի Հին Թաղերը և շարժվել Խծաբերդ գյուղի ուղղությամբ, Հայկ Խանումյանն արցախցիներին կոչ էր արել հավաքվել ռուսական ռազմաբազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Հավելենք նաև, որ հանդիպել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարի տեղեկալի հետ։
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում: