Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Այս մասին իր տեսաուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը հայրենիք՝ պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- գրել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նախապես հայտնել էր, որ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ շուրջ 60 զինծառայողներից բաղկացած մի ամբողջ ստորաբաժանում անհետացել է անհետ։