Մարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում»-հայտնել է Թադևոսյանը:
Նշենք, որ նախորդ օրերին այս հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին անհետ կորած մեր զինծառայողների որոշ մասի դիերը։