Մեկ օրում խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 187 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 50 303 մարդ, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 600 հա տարածք, շուրջ 217 կմ ճանապարհ, 844 շենք-շինություն, այդ թվում՝ 25 հասարակական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 785 պայթուցիկ առարկա:
Հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի 4 ավտոշարասյուների անվտանգ անցումը։