Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կմ հեռավորության վրա և Ստեփանակերտի առաջնագծում որևէ կոնկրետ պաշտպանական դիրք չունեինք: Այս մասին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ փետրվարի 5-ին կայացած հանդիպման ժամանակ՝ խոսելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին:
Անդրադառնալով վարչապետության 10 տարիներին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ բանակի առումով որևէ պատասխանատվություն չէր կրում: «Որպես վարչապետ հիմնական աշխատանքս եղել է երկիրը պատերազմի պատրաստել առաջին հերթին ենթակառուցվածքների առումով և այդ առումով մեր տնտեսությունը փայլուն կատարել է իր խնդիրները»,- ասել է նա:
ԱՀ նախագահի խոսքով՝ առաջնագծում, թիկունքում ամրաշինական բարձունքներ կառուցելու հանձնարակական է տվել, որը չեն հասցրել իրագործել: