ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նոր որոշում է ստորագրել, որոնցից մեկով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կգործուղվի Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ կգտնվի փետրվարի 18-19-ը ներառյալ, կհանդիպի Արցախի նախագահի, արդարադատության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ: Վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բադասյանը Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնի Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: