ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Երկու կողմերն էլ ընդգծել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական փոխշահավետ կապերի հետագա ընդլայնման տրամադրվածությունը։ Առաջնահերթությունների թվում են էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացումը։
Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման համատեքստում: Գոհունակություն է հայտնվել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկի կապակցությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև սիրիական կարգավորման թեմային։