Դեկտեմբերի 1-ին, ԱՄՆ Արևմտյան ափ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը հանդիպել է Հայ կրթական հիմնարկության ղեկավար կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՍ նախարարությունից:
Հայ կրթական հիմնարկությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում։
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել կապերը և ակտիվացնել համագործակցությունն՝ ի նպաստ Արցախի կրթական համակարգի բազմակողմանի զարգացման։