Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կանգնեցվել է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Այս մասին հունիսի 23-ին Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան IX համաժողովում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները տարածաշրջանում հուսալիորեն ապահովում են խաղաղությունն ու անվտանգությունը։ Շատ բան է արվում Ղարաբաղում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որը նա կրում է հարեւան երկրների անվտանգության եւ բարգավաճման համար, որոնց հետ Ռուսաստանն ամրապնդում է պատմական, մշակութային, մարդկային անքակտելի կապերը: «Մտադիր ենք հետագայում եւս նպաստել լարվածության թուլացմանը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, խաղաղության և կայունության ամրապնդմանը մեր ընդհանուր մայրցամաքում», – հայտարարել է Վլադիմիր Պուտինը: