«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է։
Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել եւ կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:
Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Ջրվեժի և Չարբախի ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում։
Նրանք նշում էին, որ իրենց վառելիք մատակարարող CPS ընկերությունը արդեն տեւական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրում։ Մինչ այդ ընկերությունը հայտնել է, որ իրենց մատակարարումը շատ վատ է իրականացվում: