Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 7-ին, Արցախի նախագահի աշխատակազմում, հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ նրա հետ քննարկելով ռազմական մոբիլիզացիայի ու դասալիքների հետ կապված խնդիրները. «Այնտեղ ես կազմեցի հիմնական միջոցառումների ծրագիր ՝ խաղաղ կյանքից ռազմական դրություն անցնելու համար»:
Ըստ նրա, 11-րդ պարբերությունում գրված էր «ապահովել բանակի հեռանկարային համալրում, սանիտարական կորուստների վերականգնում, նոր զորամասերի համալրում, ինչպես նաև երկշաբաթյա կամ երկամսյա մարզումներ ապահովել»:
ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը նշեց, որ 48 ժամվա իրենց գործը կատարել են 44 օրում:
Մանրամասները՝ տեսանյութում: