Բաքվում տեղի է ունեցել հայ զինվորականների՝ 52–ամյա Լյուդվիկ Մկրտչյանի և իբր ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանցի գերիներին խոշտանգած 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի գործով նախապատրաստական նիստը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նրանք ձերբակալվել են 2020թ. հոկտեմբերին Ադրբեջանի տարածքում։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին: