Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստը դադարեղցվեց, ընդմիջում հայտարարվեց՝ թարգմանչի բացակայության պատճառով։
Դատարանի բակում են հավաքվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։
Նշենք, որ այս գործով վերջին նիստը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին, այնուհետև դատական գործընթացը հետաձգվել էր՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: