Կառավարության նիստում հաստատվեց սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների հիփոթեքային վարկավորման նոր կարգը։
Ըստ որոշման՝ փոփոխության է ենթարկվում սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը։
Որոշման նախագծի համաձայն ընդլայնվում է հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակը, հստակեցվում են զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման դեպքում կանխավճարի (կառուցապատման) ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի, վերաֆինանսավորման, անհատական բնակելի տան կառուցումն ամիջականորեն զինծառայողի կամ նրա կողմից պատվիրակված մասնագիտացված կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողի միջոցով իրականացնելու հետ կապված հարաբերությունները: