32 տարի անց Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացվում են։
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրով, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Արագածոտնի մարզում բնակարանաշինություն է իրականացվում: Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից։
Կառավարությունը մարզին հատկացրել է շուրջ 225 մլն դրամ:
Այսկերպ, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 124 բնակիչ կրկին կապրի իր սեփական տանիքի ներքո։ Ձեռք է բերվել 20 բնակարան, 1 կիսակառույց տան շինարարությունն ավարտին է հասցվել, հիմքից կառուցվում են բոլորովին նոր 6 սեփական տներ:
Հիշեցնենք, որ այսօր Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է։